Պակիստանի Հայբեր Փահտունհվա նահանգում փետրվարի 19-ին ահաբեկչություն է տեղի ունեցել, որը 8 մարդու կյանք է խլել, եւս չորսը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է  «Վեստին»,  գրոհայինները գործի են դրել հեռակառավարվող պայթուցիկ սարքը:Ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկչությունն ուղղված է եղել իրավապահ մարմինների դեմ: Ենթադրվում է նաեւ, որ այն իրականացվել է պակիստանյան թալիբ- ծայրահեղականների շարժման կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: