Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Կեսարը պետք է մահանա» ֆիլմն արժանացել է Բեռլինյան 62-րդ կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ստանալով մրցանակը, Վիտորիո Տավիանին կարդացել է այն դատապարտյաների ցուցակը, ովքեր մասնակցել են նկարահանումներին: Նա ասել է, թե «Ոսկե արջը» նվիրում է նրանց` հիշեցնելով, որ անգամ ցմահ դատապարտվածները մարդ են մնում:
Նշենք, որ «Արծաթը արջը» լավագույն ռեժիսորային աշխատանքի համար շնորհվել է գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պետցոլդին` «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար «Արծաթե արջ» է ստացել մանկական «Թագավորական սիրավեպ» ֆիլմը:
Փառատոնի գրան պրին շնորհվել է Բենս Ֆլիգաֆին` «Միայն քամի» կինոնկարի համար:




























