Իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի մազերի մեջ կոկաինի հետքեր են հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է SkyNews-ը, սակայն գործի համար արված փորձաքննության, ինչպես նաեւ անալիզների արդյունքներով թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել:

Ներկայումս 52-ամյա նավապետը տնային կալանքի տակ է գտնվում իր տանը` Նեապոլում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Կոստա Կոնկորդիան» նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14-ին: Զբոսանավի վրա գտնվել էր ավելի քան 4 հազար ուղեւոր: Զոհվել էր 17 մարդ, անհետ կորած է համարվում 15-ը: