Իրանի ռազմական նավերի մի խումբ փետրվարի 18-ին Սուեզի ջրանցքով մտել է  Միջերկրական ծով: 

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրանական ռազմածովային ուժերի հրամանատարությանը, նավերի մուտքի նպատակը «տարածաշրջանի երկրներին Իրանի ուժը ցուցադրելը, եւ, մյուս կողմից, խաղաղության եւ բարեկամության ազդանշան ուղարկելն է»: