ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնիի նախընտրական շտաբի անդամ Փոլ Բաբեուն, ով, պարզվել է, նույնասեռական է, լքել է շտաբը: Պատճառը կապված է եղել Բաբեուի նախկին սիրո հետ. Մեքսիկացի ոմն Խոսե հայտարարել է, թե իր հետ հարաբերությունների խզումից հետո Բաբեուն եւ նրա փաստաբանը սպառնացել են իրեն վտարել ԱՄՆ-ից:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Բաբեուն Արիզոնա նահանգի Պայնալ շրջանի շերիֆն է: Նա խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, հարբերություններ է ունեցել մեքսիկացի երիտասարդի հետ, սակայն մնացածն, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը:
Հիմա Բաբեուն հայտարարել է, որ չի կարող մասնակցել Ռոմնիի նախընտրական արշավին:




























