Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, ով այցով գտնվում է Իսրայելում,  կհանդիպի այդ երկրի  նախագահ Շիմոն Պերեսի, երկրի գլխավոր ռաբբի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան», Վրաստանի պատրիարքը կայցելի նաեւ Կնեսեթ, Լացի պատ, ինչպես նաեւ Հոլոքոստի թանգարան: Նա նաեւ կհանդիպի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ:

Նշվում է, որ փետրվարի 18-ին Իլյա Երկրորդը Ռամալահում հանդիպել է պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ: