ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք։ Այս մասին այսօր ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան NEWS.am–ի հարցի։
«Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում ինչ-որ միջկառավարական համաձայնագիր պետք է ստորագրվի, որից հետո կազմակերպություն կհիմնադրվի։ Մենք ասում էինք, որ ուզում ենք էնպես լինի, որ տարվա վերջ կամ կեսերին շինարարություն սկսվի, բայց չգիտեմ՝ դա ինչքանով է իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում»,– ասել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











