Ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի։ NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու տեղի ունեցած միջադեպից հետո երկու երիտասարդին ուժով բերման ենթարկելու մասին։

Այլ հարցերի Փաշինյանը չպատասխանեց։

Հիշեցնենք՝ այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո ոստիկաններն ուժով երկու քաղաքացու են բերման ենթարկել եկեղեցու տարածքից։