Եգիպտոսի իշխանությունը հետ է կանչել Դամասկոսում իր դեսպան Շուքրի Իսմայելին: Ինչպես հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը, համապատասխան որոշումը կայացրել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մոհամեդ Ամրը: Իսմայելը կմնա Կահիրեում «մինչեւ հետագա հրահանգավորումը»:
Նշենք, որ վերջին օրերին Կահիրեում ցուցարարներն ակտիվորեն հանդես են գալիս Սիրիայում Եգիպտոսի դեսպանատան աշխատանքի դադարեցման օգտին:
«Էխո Մոսկվի»-ն հիշեցնում է, որ Եգիպտոսը Սիրիայի հարցով սեփական բանաձեւն էր պատրաստել, որտեղ խիստ քննադատության էր ենթարկում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` մարդու իրավունքների խախտումների համար եւ աջակցում Արաբական երկրների լիգայի պատրաստած սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման պլանը:




























