Մյունխենի ոստիկանությունը փետրվարի 19 -ին ձերբակալել է բռնցքամարտիկ Դերեկ Չիսորային եւ նրա մարզչին` ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ WBC վարկածով աշխարհի առաջնության մենամարտից հետո Դեյվիդ Հեյի հետ ունեցած ծեծկռտուքի պատճառով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ոստիկանության աշխատակիցները մտադիր են եղել ցուցմունք վերցնել Չիսորայից եւ Հեյից հյուրանոցային համարում, սակայն չեն կարողացել հանդիպել: Չիսորան եւ նրա մարզիչը ձերբակալվել են օդանավակայանում եւ արդեն ցուցմունք են տվել, իսկ Հեյի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Չիսորան պարտվել էր Վիտալի Կլիչկոյին: Մենամարտից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ բրիտանացի բռնցքամարտիկը հարվածներ էր «փոխանակել» իր հայրենակից Դեյվիդ Հեյի հետ:



























