Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը բրիտանական եւ ֆրանսիական ընկերություններին:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ալիռեզա Նիկզադը, ավելացնելով. «Դադարեցվել է չմշակված նավթի մատակարարումը բրիտանական եւ ֆրանսիական ընկերություննրին: Մենք մեր նավթը կվաճառենք նոր սպառողների»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մամուլում տեղեկություն  կար այն մասին, թե Թեհրանն ի պատասխան ԵՄ պատժամիջոցների,  դադարեցրել է նավթի մատակարարումը Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային, Հունաստանին, Պորտուգալիային եւ Հոլանդիային: Սակայն ավելի ուշ Իրանի արտգործնախարարությունը հերքել էր այդ լուրերը: