Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, այսօր` փետրվարի 19-ին, տեղի է ունենում թվով երկրորդ ավտոմրցավազքը` «Հանուն արդար ընտրությունների»
Ինչպես հաղորդում Gazeta.ru-ն, միջոցառմանը մասնակցում է շուրջ 2 հազար ավտոմեքենա, որոնց երթուղին Կրեմլի շուրջ է պտտվում:
Կազմակերպիչներից Պյոտր Շկումատովի խոսքով, ժանապարհա-պարեկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ ավտոմեքենաների սադրիչ-վարորդները դժվարացնում են ավտոմրցավազքի անցկացումը:
«Փաստացի բոլոր ոլորանները` օղակաձեւ զբոսայգուց դեպի կենտրոն, փակված են, կամ էլ լուսացույցները միանում են ընդամենը մի քանի վայրկյան: Ճանապարհա-պարեկային ծառայության աշխատակիցները ընտրովի կանգնեցնում են ավտոմրցավազքի մասնակիցներին եւ արձանագրություններ կազմում գոյություն չունեցող խախտումների համար: Քիչ առաջ մեզ տուգանեցին մեքենայի վերնամասում բեռներ տեղափոխելու համար»,-ասել է Շկումատովը:




























