Փետրվարի 19-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում (Ջուջեւան գյուղի հատվածում) «Սքանիա» մակնիշի VQV 652 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, որը սոյայի քսուք էր  տեղափոխում «Վիկտորիա» կոնցեռն ՍՊԸ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից  եւ շրջվել: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բեռնատարի վարորդը` Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Խուրոշվիլին հիվանդանոցի ճանապարհին մահացել է: