Ռումինիայի հյուսիսում գտնվող Սիգետու-Մարմացիա քաղաքում, այսօր` փետրվարի 19-ի գիշերը երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 17 մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն, առաջին պայթյունը որոտացել է վաղ առավոտյան` դիսկոտեկի կանանց զուգարանում, տուժել է 7 աղջիկ:
Մի քանի ժամ անց, երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, վթարային ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները, երկրորդ պայթյունն է որոտացել: Վիրավորվել է 10 մարդ, այդ թվում հրջեջներ եւ ոստիկանության երկու սպաներ:
Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Առավել հավանական է համարվում դիսկո-ակումբում գազի արտահոսքի վարկածը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























