Սիրիան հետ է կանչել իր դեսպանին Կահիրեից: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, հայտնել է արբանյակային Al Jazeera հեռուստաալիքը:
NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունը Դամասկոսից հետ էր կանչել իր դեսպան Շուքրի Իսմայելին: Համապատասխան որոշումը կայացրել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մոհամեդ Ամրը: Իսմայելը Կահիրեում կմնա «մինչեւ հետագա հրահանգավորումը»:
Նշենք, որ վերջին օրերին Կահիրեում ցուցարարներն ակտիվորեն հանդես են գալիս Սիրիայում Եգիպտոսի դեսպանատան աշխատանքի դադարեցման օգտին:
«Էխո Մոսկվի»-ն հիշեցնում է, որ Եգիպտոսը Սիրիայի հարցով սեփական բանաձեւն էր պատրաստել, որտեղ խիստ քննադատության էր ենթարկում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` մարդու իրավունքների խախտումների համար եւ աջակցում Արաբական երկրների լիգայի պատրաստած սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման պլանը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























