Ավստրալիայի նախկին վարչապետ Քեվին Ռադը դարձել է YouTube տեսահոսթինգում տեղադրված սկանդալային տեսանյութի հերոսը, որտեղ քաղաքական գործիչը հայհոյում է:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հոլովակում Ռադը փորձում է չինարեն ուղերձ ձայնագրել, սակայն դա նրան չի հաջողվում: Այդ պատճառով նա ոչ այնքան հաճելի արտահայտություններ է թույլ տալիս դեսպանատան աշխատակցի եւ թարգմանչի հասցեին, որոնք իր համար այնպիսի տեքստ են պատրաստել, որը դժվարացնում է առանց այն էլ «սարսափելի բարդ այդ լեզուն»:
Նշենք, որ 2007 -2010 թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռադը որոշ չափով տիրապետում է չինարենին:











