Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում փետրվարի 19-ին ահաբեկչություն է տեղի ունեցել, որին զոհ է գնացել առնվազն 20 մարդ, եւս 28 –ը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը,  մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել ոստիկանական ակադեմիայի մուտքի մոտ, երբ կուրսանտները դուրս էին գալիս ակադեմիայից:  Բոլոր զոհերը կուրսանտներ կամ ոստիկանության աշխատակիցներ են:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: