Ալժիրյան Բումերդես նահանգում փետրվարի 19-ին 4 մարդ է զոհվել, եւս 9-ը վիրավորվել են:
Ինչպես փոխանցում է BBC Russian-ը, ռազմական շարասյան անցնելու պահին ռումբ է պայթեցել, որից հետո սկսվել է փոխհրաձգություն:
Նշվում է, որ վերջին ամիսների ընթացքում սա իսլամիստների առաջին լուրջ հարձակումն է: Մի քանի տարվա դիմակայությունից հետո իրավապահների եւ իսլամիստ զինված խմբավորումների միջեւ խաղաղություն էր:




























