Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտ Լաարը փետրվարի 18-ի երեկոյան հոսպիտալացվել է սրտի կաթվածով:
Ինչպես փոխանցում է «Իբտերֆաքսը», ներկայումս նախարարի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարումը ժամանակավորապես փոխանցվել է կրթության նախարար Յակու Աավիկսոյին, ով պաշտպանության նախարարությունը ղեկավարել է նախորդ կառավարությունում:




























