Լիբանանի հարավում Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանի բանակի մեկ զինվոր է զոհվել, հինգ զինվորական էլ վիրավորվել է, հաղորդում է Al Jazeera-ն։
Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հարավային Լիբանան Իսրայելի ներխուժումից և օդային հարվածներից ի վեր զոհվել է առնվազն 1247 մարդ, վիրավորվել՝ 3680-ը։
Ավելի քան 1,2 միլիոն լիբանանցի քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել իրենց տները։





























