Իրանի ռազմածովային նավերը մտել են սիրիական Տարտուս նավահանգիստ:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ իրանական երկու նավերը «Շահիդ Քանդի» էսմինեցը եւ նրա ապահովման նավը` «Խարգ»-ը Սուեզի ջրանցքով անցել են Միջերկրական ծով: Նրանց տեղաշարժման վերջնական նպատակը հայտնի չէ, թեեւ փորձագետները ենթադրում են, որ նավերը կմտնեն սիրական նավահանգիստներից մեկը:

Իրանի եւ Սիրայի միջեւ նախկինում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական մանեւրներ անցկացնելու վերաբերյալ, բայց նման բարդ պայմաններում Դամասկոսը դժվար թե դիմի այդ քայլին:

Տարտուսում է գտնվում նաեւ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ապահովման բազան, հաղորդում է RBC-ն: