Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը ժամանել է Թեհրան` Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին ասվում է պատվիրակության հայտարարության մեջ:

ԱԷՄԳ-ի մասնագետնեչը Իրանում կմնան երկու օրի, որի ընթացքում էլ կշարունակեն հունվարի վերջին փետրվարի սկզբին սկսած բանակցությունները:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի փորձագիտական խմբի ղեկավար Խերման Նեքերթսը Թեհրան մեկնելու առաջ նշել է, որ Իրանի հետ բանակցություններ պետք էր սկսել շատ ավելի վաղ:

Իրանական իշխանությունները հասկացրել են, որ մտադիր չեն հրաժարվել ուրանի հետագա հարստացումից, որից հետո ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կասկածում են, որ Թեհրանը մտադիր է միջուկային զենք ձեռք բերել, հաղորդում է «Ռոսբալթ»-ը: