Իտալիան չի թույլատրել ԱՄՆ-ին մուտք գործել Սիցիլիա կղզում գտնվող իր Սիգոնելլա ռազմաբազա։ Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը։
Ըստ թերթի տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկությունը գաղտնի է պահվել։ Իտալիայի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է պաշտպանության գլխավոր շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոյին, որ մի քանի ամերիկյան ռմբակոծիչների թռիչքի պլանը նախատեսում է, որ դրանք պետք է վայրէջք կատարեն Սիգոնելլա ռազմաօդային բազայում։ Պարբերականը նշում է, որ իտալական ռազմական ղեկավարության հետ նախնական խորհրդակցություններ չեն անցկացվել. թռիչքի ծրագիրը հանրապետության իշխանություններին է ուղարկվել միայն այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռներն արդեն օդում են եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիան փակել էր իր օդային տարածքը և ռազմաբազաները Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների համար՝ ձգտելով խուսափել հակամարտության էսկալացիայից։





























