Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին մարտի 31-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«2026 թվականի ապրիլի 1-ին հանդիպում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ով աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում», — նշված է Կրեմլի հայտարարության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների հարցեր՝ ընթացիկ վիճակը, հեռանկարները, գործընկերությունն ու դաշնակցային փոխգործակցությունը, ինչպես նաև Եվրասիայի տարածքում համագործակցությունը։ Բացի այդ, Պուտինն ու Փաշինյանը կխոսեն Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման մասին։




























