Մենք հստակ գիտենք, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի հարցում և քայլեր ենք ձեռնարկում այդ խնդրի լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Մեր ռազմարդյունաբերական բազան այսօր ավելի դինամիկ է, քան երբևէ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր) և այն արագորեն աճում է։ Համեմատեք դա Իրանի հետ, որի ռազմարդյունաբերական բազան գրեթե ամբողջությամբ ավերված է», — նշել է նա։

Հեգսեթը հավելել է, որ տեղում գտնվող ամերիկյան զինվորականներին «ավելի շատ ռումբեր» են անհրաժեշտ՝ «սկսածն ավարտին հասցնելու համար»։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և «Իրանը դա գիտի»։