Այս պետության դատաիրավական համակարգից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև իրենք ծառայում են մեկ մարդու՝ կատարելով բազմաթիվ ապօրինի քայլեր։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի աջակից Արսեն Մոսինյանը։
«Անձի կողմից հերթական սադրանքը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ և ականատես եղանք դրան հաջորդող ապօրինությունների։ Օր-օրի ավելանում են քաղբանտարկյալները։ Այստեղ եմ ի աջակցություն տղաների՝ մեր Դավիթի, անձամբ չեմ ճանաչում, բայց պօրինի քայլ է իր հանդեպ, և ես այստեղ եմ, որ աջակցեմ նրան»,- նշեց նա»
Հարցին, թե ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, աջակիցն ասաց. «Այս պետության դատաիրավական համակարգից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև բնականաբար իրենք ծառայում են մեկ մարդու՝ կատարելով բազմաթիվ ապօրինի քայլեր. ինչպես մեր սրբազան հայրերի հանդեպ, ինչպես եկեղեցու հանդեպ, շատ հայրենասեր քաղաքացիների նկատմամբ և այսօր էլ այս տղայի հանդեպ է կատարվում այդ ապօրինությունը»։
Հարցին, թե արդյո՞ք հաշվի կառնվի այն փաստը, որ նա դպրոց է հաճախում և պիտի շարունակի կրթություն ստանալու իրավունքը իրացնելը, աջակիցն ասաց, որ հույս ունի. «Չեմ կարծում, որ նման որոշում կկայացվի, բնականաբար ապօրինի քայլ կկատարվի»։











