Իրանի Սելմասում արբանյակային տվյալների մշակման կայանը մի քանի ժամ առաջ ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։
Ինչպես հայտնել է Fars-ը, շրջանի նահանգապետ Ալի Ալաեյը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել հետազոտական կայանը, որը վերջերս շահագործման էր հանձնվել արբանյակային տվյալներ ստանալու և կառավարելու համար։
Նշվում է, որ կայանը վնասվել է, հարվածի վայրում զոհեր չկան։





























