18 տարեկան եղբայների նկատմամբ այս գործողություններն ամեն մի հայի, ամեն մի մարդու մասին է, որովհետև այդ ինչ տարբերություն կա՝ ում երեխաներն են. եթե հայտնվում են այս իրավիճակում, ապա բոլորիս երեխաներն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի աջակիցներից մեկը։

«Այն էլ նմանատիպ միջադեպի հետ կապված, որ այդ իրավիճակը ստեղծվել է հենց երկրի ղեկավարի կողմից, ամեն մեկս պիտի կանգնենք մեր երիտասարդների կողքին, որովհետև մեր երիտասարդները վաղվա ապագան են, հենց այդ վաղվա ապագան, որ իրենք առավոտից իրիկուն խոսում են մտահոգություններով, կամ էլ ինչ-որ մթամ ձևակերպումներով, այդպես մտածելով երիտասարդների վաղվա ապագայի հետ կապված, իրենք իրենց կողմից դրսևորում են անհարգալից թե՛ ժողովրդի նկատմամբ, թե՛ մեր ջահելության նկատմամբ։ Այդ երեխան վաղը մեր զինվորն է, այդ երեխան վաղը այն ուժն է, որ մենք այդ ուժի հիման վրա պիտի էլի ձևավորվի մեր ուժեղ Հայաստանը, վաղվա մեր ապագան, մեր սերունդը պիտի դրանով պարծենա, դրա համար ես ի աջակցություն, ես եկել եմ այստեղ քննադատելու, դատապարտելու իշխանության նմանատիպ պահվածքը»,- նշեց նա։

Անդրադառնալով NEWS.am-ի հետ զրույցում ՔՊ–ական Գնել Սանոսյանի այն խոսքին, թե նմանատիպ միջադեպը եթե տեղի ունենար այլ երկրում, ապա 10 անգամ ավելի խիստ պատիժ էր լինելու, քաղաքացին ասաց.

«Բա դուք ձեր արած կեղտոտ գործողությունը, սեփական ազգի նկատմամբ դավաճանությունն ուրիշ երկրներում գնդակահարում են, ձեր դավաճանությունը, ձեր սրիկայությունների համար ուրիշ երկրներում դատապարտում են ամեն ձև, դուք այս օր եկել մի հատ փոքր միջադեպ դեպքում էլ։ Երեխաները նայում ես կամ շփվում ես իրենց հետ, իրենց պահվածքը, բացի ոգևորելուց, որպես հայ ազգի ներկայացուցիչ, ապագա սերունդ, ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում, ու ներկա իշխանությունն ամեն ինչ անում է, հրահրում է, հանրությանը ներքաշում է կեղտոտ գործերի մեջ»։

Նա նշեց, որ ակնկալում է, որ դատարանը Դավիթ Մինասյանին ազատ արձակելու մասին որոշում կկայացնի. «Ես գիտեմ, թե այս երեխեքը պիտի արդարացնեն ամեն ձևի ու դատավորը այսօր իր որոշումով էլ ինքը արդեն կցուցաբերի ում է պատկանում, օրենքի համապատասխան է աշխատում, թե էլի մի անձի հորդորանքի կամ էլ ինչ-որ մարդկանց ուղղորդության կողմից է որոշումներ է կայացնում»։