Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացումը մեծ նախադրյալներ ունի: Այս մասին «ԻՐՆԱ» իրանական պետական գործակալության հետ զրույցում հյատարարել է Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Նա նաեւ նշել է, որ Իրանը որպես հարեւան երկիր, կարող է ավելի բարձր դիրք գրավել Հայաստանի` այլ երկրների հետ ունեցած հարաբերություններում:
Առաքելյանը նշել է, որ Իրանը Հայաստանի առեւտրային չորրորդ գործընկերն է, այն դեպքում, երբ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով:
«Եթե Իրանը միանա Համաշխարհային առեւտրային կազմակերպությանը, ապա երկրները կարող են համագործակցել տարբեր ոլորտներում», - ավելացրել է նա:




























