Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիկնազորի անդամներից մեկը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին։

NEWS.am-ը պարզել է, որ դա ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանն է, ով բռունցքով հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին, ինչից հետո տղան վայր է ընկնում։ Ընդ որում, սա անում է այն ժամանակ, երբ կողքին գտնվող տղամարդիկ արդեն հետ էին քաշել վրդովված Դավիթին:

Ի դեպ Աշոտ Մկրտումյանը այն թիկնապահն է, որը ամիսներ առաջ՝ 2025–ի հոկտեմբերի 26–ին ևս մեկ սկանդալային միջադեպի կենտրոնում էր հայտնվել, երբ Հովհաննավանքում Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ ձեռքով փակել էր Վեհափառի անունը հնչեցրած երիտասարդի բերանը և քաշ տալով դուրս բերել եկեղեցուց։

New Picture789.jpg (18 KB)

22233.jpg (89 KB)

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Հայկ Դորունցը համարձակվել էր Փաշինյանի ներկայությամբ հայտարարել, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամը իրավունք չունի պատարագ մատուցել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը այսօր 2 ամսով կալանավորվեց։ Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նրանց մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։

Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։