Էներգետիկայի, մասնավորապես՝ ատոմային էներգիայի զարգացման թեման շատ զգայուն է Հայաստանի համար և կարող է ազդել երկրի ընտրությունների արդյունքի վրա։ Նման կարծիք է հայտնել «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ТАСС-ը։
«Ես միայն մի բան գիտեմ, այդ թվում՝ իմ անձնական կապերից, որ էներգետիկայի, մասնավորապես՝ ատոմային էներգիայի զարգացման թեման շատ զգայուն է Հայաստանում։ Դա քննարկման հիմնական թեմաներից մեկն է՝ թե՛ քաղաքական հարթակներում, թե՛ ընտանեկան խոհանոցներում. ինչպե՞ս է ընդլայնվելու հիմնական էներգամատակարարումը, և ինչպե՞ս է ընդունվելու երկրի էներգետիկ անկախության վերաբերյալ որոշումը»,- հայտարարել է Լիխաչովը։
«Դա, անշուշտ, կարող է ազդեցություն ունենալ»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք այդ թեման և դրա վերաբերյալ ըդնունված որոշումները կարո՞ղ են ազդել Հայաստանում ընտրությունների արդյունքի վրա։





























