Հորմուզի նեղուցով նավագնացության խափանման պատճառով համաշխարհային առևտրի աճը 2026 թվականին կարող է 2025 թվականի 4,7%-ից դանդաղել, հասնելով մինչև 1,5-2,5%-ի։ Դրա մասին ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ծովային միջանցքի շրջափակման ազդեցության վերաբերյալ զեկույցում։

Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ նեղուցի խափանումը շոկ է համաշխարհային առևտրի համար։ Նրանք կանխատեսում են, որ «գլոբալ ապրանքային առևտրի աճը 2025 թվականի մոտավորապես 4,7%-ից կդանդաղի և 2026 թվականին կհասնի մինչև 1.5-2.5% -ի՝ համաշխարհային պահանջարկի թուլացման և անորոշության աճի պայմաններում»։

«Գլոբալ տնտեսական աճը, ենթադրաբար, 2025 թվականի 2,9%-ից կդանդաղի, 2026 թվական հասնելով 2,6%-ի, եթե հակամարտության սրացումը ավելի չխորանա»,- նշում են տնտեսագետները։