Հայկական կողմը դեռեւս տեղեկություններ չունի, թե արդյոք Մերձմոսկվայում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածների թվում հայեր կան, թե` ոչ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերձմոսկվայի ռազմական ավանում տեղի ունեցած պայթյունի եւ դրանից հետո բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 13-ը տուժել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ի երեկոյան: Պայթյունը տեղի է ունեցել երկհարկանի շինության երկրորդ հարկում, որտեղ գտնվել է հացի փուռը: Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որը փաստացի վերացրել է ամբողջ շինությունը: Հրդեհը հնարավոր է եղել մարել միայն վեց ժամ անց: Նշվում է, որ զոհվածները հացի փուռի աշխատողներ են եղել, ԱՊՀ երկրների բնակիչներ:

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը պարզում է զոհվածների եւ տուժածների ինքնությունը:

Նշենք, որ հացի փուռի ներքեւի հարկը վարձակալած գործարարը հարցաքննվել է եւ խոստովանել, որ իր հացի փուռում անլեգալներ էին աշխատում: