Հինգշաբթի օրը 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Մոլուքյան նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնը (CENC)։

Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 1,20 աստիճան և արևելյան երկայնության 126,35 աստիճան կոորդինատներում: Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորության վրա: