Մոսկվայի դատարանում հարցաքննել են գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևին։ Նա որպես տուժող կողմ է ներկայացել՝ իր դեմ տեղի ունեցած մահափորձի գործով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ հենց դատարանի դահլիճից։

Այսօր դատարանը քննում է քննության միջնորդությունը՝ մահափորձ կատարող Լյուբոմիր Կորբայի և նրա երկու հանցակիցների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

«Գործի շրջանակներում հարցաքննվել է 49 վկա և հենց ինքը՝ տուժող գեներալ Ալեքսեևը, ինչպես նաև անցկացվել է 22 փորձաքննություն», — դատարանում հայտնել է քննիչը՝ ներկայացնելով կատարված աշխատանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Մոսկվայի բնակելի շենքերից մեկում մահափորձ էր կատարվել Ռուսաստանի Գլխավոր շտաբի հետախուզության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Մարտի կեսերին ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը լրագրողներին հայտնել է, որ գեներալն արդեն ապաքինվում է։