Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Իրանի դեսպանատան հարակից այգում եղևնի է տնկել, հայտնում է NEWS.am-ը․
«Հույս ունենք, որ այն (եղևնին - խմբ.) կդառնա դեսպանատանը երկու ժողովուրդների՝ հայերի և իրանցիների բարեկամության խորհրդանիշը»,- նշել է
NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանը։
Նա ընդգծել է, որ իրենք, հայկական կողմի հետ միասին, հոգ կտանեն եղևնու մասին։
«Այսօր Նոր տարվա 13-րդ օրն է, և 13-րդ օրը հայտնի է որպես Բնության օր։ Այսինքն՝ Իրանում 13-րդ օրը ավարտվում են հանգստյան օրերը։ Սա, ըստ էության, հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթ է։ 13-րդ օրը, որը Բնության օրն է, մարդիկ արտահայտում են իրենց հարգանքը բնության նկատմամբ։ Նրանք ազատվում են իրենց բացասական էներգիայից և դրական էներգիա են ստանում բնությունից։ «Եվ ի նշան այս տոնի նկատմամբ հարգանքի և մեր երկու երկրների միջև բարեկամության, ես որոշեցի, որ այսօր մենք պետք է այս ծառը տնկենք դեսպանատան կողքին գտնվող այս գեղեցիկ այգում։ Այն երկու մեծ ազգերի միջև համերաշխության, միասնության և բարեկամության խորհրդանիշ է։ Հուսով ենք, որ մեր դարավոր կապերի նման այս ծառը նույնպես կաճի, կմեծանա և կմնա նույնքան ուժեղ»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։











