Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Իսակովի պողոտայում, Երևանյան լճի հարևանությանը։ Ուղևորն ավտոմեքենայում վատացել և մահացել է։  

Այս պահին նշված վայրում աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը։

NEWS.am–ի տեղեկություններով քաղաքացին մեծահասակ տղամարդ էր, որին մեքենայով հիվանդանոց էին տեղափոխում։ 

Նշենք, որ Իսակովի պողոտայում Երևանյան լճից դեպի Հաղթանակի համուրջ տանող ուղղությունը այս դեպքի պատճառով ծանրաբեռնված է, խցանում է առաջացել։