Նիկարագուացի ծանրքաշային բռնցքամարտիկ Էվանս Քուինը մարդ է սպանել Բլուֆիլդս քաղաքի ռեստորաններից մեկում:

28-ամյա բռնցքամարտիկը ռեստորան է եկել ընթրելու, բայց սեղաններից մեկի մոտ տեսնել ոմն Ռաուլ Բենեթին, մոտեցել է նրան եւ ութ գնդակ արձակել: Ծանր վիրավոր Բենեթին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, բայց մի քանի ժամ անց նա մահացել է: Ըստ շրջանառվող լուրերի, պատճառն այն է, որ որոշ ժամանակ առաջ Բենեթը վիրավորել էր Էվանսի զարմիկին:

Իր վերջին մարտում` 2011թ. մայիսին Էվանսը նոկաուտի էր ենթարկվել ամերիկացի Սեթ Միտչելլի կողմից, իսկ մինչ այդ պարտվել էր Սերգեյ Լյախովիչին եւ ավստրալացի Քալի Միհենին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: