Թուրքական Անթաքիա քաղաքում հասարակական կազմակերպությունների եւ արհմիությունների նախաձեռնությամբ բազմամարդ ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն Սիրիայի արաբական հանրապետության, որի կարգախոսներն են եղել «Ձեռքներդ հեռու Սիրիայից» եւ «Ժամանակն է դադարեցնել իմպերիալիստական միջամտությունը Սիրայի ներքին գերծերին», հաղորդում է սիրական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:

Ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ, մասնակիցներն իրենց օժանդակությունն են հայտնել Սիրային եւ նրա ղեկավարությանը` քննադատելով Սիրայի հարցում Էրդողանի վարած ամերիկամետ քաղաքականությունը:

Հավաքվածները բարձրացրել են սիրիական պետական դրոշը, Բաշար ալ-Ասադի նկարները եւ հանդես են եկել «Սիրիան Իրաք եւ Լիբիա չէ», «Թուրք ժողովուրդն աջակցում է սիրիացիներին», «Վերջ իմպերիալիզմին եւ սիոնիզմին» կարգախոսներով: