Աշխարհի ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է՝ մոտ 15,6 դոլար մեկ գալոնի (մոտավորապես 3,7 լիտր -խմբ.) համար, հաղորդում է CNN-ը։
Դա նշանակում է, որ Հոնկոնգում մեկ լիտր բենզինը, փոխարկվելով, արժե ավելի քան 1500 հայկական դրամ։
Պարսից ծոցի նավթ արտադրող պետությունների միջև հակամարտությունը և Հորմուզի նեղուցով անցնող կարևոր նավթի և գազի փոխադրման ուղու փաստացի փակումը վերջին մեկ ամսվա ընթացքում հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։ Դա հատկապես ցավոտ է Հոնկոնգի և այլ ասիական տնտեսությունների համար, որոնք մեծապես կախված են Մերձավոր Արևելքից և նեղուցով տեղափոխվող էներգակիրներից։
Տնտեսագետները հայտարարել են, որ բենզինի անհավանական բարձր գները կարող են հանգեցնել գնաճի և մեծացնել լոգիստիկ ծախսերը, ինչն, ի վերջո, կազդի տնտեսության այլ ոլորտների վրա։



























