Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն ունեցել է այն մարդկանց ցուցակը, որոնց նա համարել է հայրենիքի դավաճան: Ցուցակը բաժանված է երեք կատեգորիաների` A, B եւ C:

A կատեգորիայի մեջ են մտել 12 առավել վտանգավոր մարդիկ` երկրի արտգործնախարար Յոնաս Գարոմ Սթերի գլխավորությամբ: Այնուհետեւ ցուցակի մեջ են ընդգրկվել նախկին վարչապետ Գրում Հարլեմ Բրունտլանը, Մշակույթի նախախար Անիքեն Ուիթֆելդը եւ Առեւտրի ու արդյունաբերության նախարար Թրոնդ Գիսկեն:

Ավելի վաղ հարցաքննության ժամանակ Բրեյվիկը հայտարարել է, որ կառավարական Օսլո թաղամասի պայթյունը եւ Ուտոյա կղզու վրա տեղի ունեցած հրաձգությունը իր B պլանն է եղել, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկի կազմակերպած կրկնակի ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 77 մարդ, տուժել ավելի քան 150 հոգի: Նրա գործով դատական գործընթացը կսկսվի ապրիլի 16-ին: