Դարֆուրում գրոհայինները ՄԱԿ-ի 52 խաղաղարարների պատանդ են վերցրել: Գրոհայիննեը հայտնել են, որ պատանդ են վերցրել UNAUMID-ի (United Nations African Union Mission in Darfur)  զինծառայողներին, քանի որ նրանք  առանց թույլտվության ներխուժել են իրենց տարածք եւ նրանց ուղեկցել են երեք սուդանցիներ, որոնք կասկածվում են հատուկ ծառայություններում աշխատելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, պատանդները Սենեգալից են, այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում:

Սուդանի արեւմտյան տարածաշրջանում գտնվող Դարֆուրում 2003 թվականից շարունակվում են ռազմական գործողությունները Սուդանի կառավարության եւ առանձին խմբավորումների միջեւ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այդ հակամարտության ընթացքում զոհվել է շուրջ 300 հազար մարդ: Սուդանի կառավարությունը պնդում է, որ զոհերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը:

2007 թվականից, երբ Դարֆուրում տեղակայվել է UNAUMID-ը` աշխարհում ամենամեծաթիվ խաղաղարարական առաքելությունը, տարածաշրջանում ավազակների զոհ են դարձել 34 խաղաղարարներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: