Խոշոր հարկ վճարող 440 տնտեսվարողները 2011 թ. դեկտեմբերին արտահանել են 31.5 մլրդ դրամ արտադրանք եւ ներմուծել 83.6 մլրդ դրամ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից:

Այսպիսով` Հայաստանի արտահանման կառուցվածքում դեկտեմբերին խոշորներին բաժին է ընկել արտահանման 67 %-ը եւ ներմուծման 54.5 %-ը:

Ըստ ՊԵԿ հրապարակման` խոշոր ընկերություների կողմից ներկրման ծավալները 2011 թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են 6.5 %-ով, ինչը հավանաբար պայմանավորված է նախատոնական առեւտրում փոքր եւ միջին բիզնեսի դերի մեծացմամբ: