Հայաստանի տարածքում, այսօր` փետրվարի 20-ի ժամը 18.45-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, թեեւ կան նաեւ փակ ճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի եւ Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Լուսաղբյուր-Ջաջուռ, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը, իսկ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են եւ դժվարանցանելի:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Աշոցք, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:

Փետրվարի 20-ի ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է: