Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն, այսօր` փետրվարի 20-ին, ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերի վրա:
Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Պարամոնովին արդյունավետ գործունեության համար եւ պատրաստակամություն հայտնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել իրականացվելիք աշխատանքների ծրագրերին:



























