6 Grammy շահած բրիտանացի երգչուհի Ադելը մտադիր է դատի տալ Public հանդեսին կեղծ, մերկ ֆոտոսեսիայի համար:
Հանդեսի փետրվարի 17-ին համարում հրապարակվել են իբր նրան պատկանող լուսանկարներ: Լուսանկարները տեղադրված էին նաեւ հանդեսի կայքում, բայց դրանք շուտով հեռացրել էին: Տեսագրությունը, ըստ հանդեսի, հեռախոսով նկարել էր երգչուհու նախկին ընկերներից մեկը մեքենայի ետեւի նստատեղից:
Հանդեսի համարի թողարկմանը նախորդել էր յուրօրինակ գովազդային արշավը: Ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Էլֆասին իր Twitter-ում գրել էր, թե Ադելի բաց տեսագրությունն ունի: Պապարացին խոստացել էր այն դնել իր բլոգում, սակայն ավելի ուշ, պատճառաբանելով, թե կայքը չի աշխատում, խորհուրդ էր տվել «գողանալ կամ գնել» Public-ի համարը:
Երգչուհու փաստաբանները պնդում են, որ տեսագրության մեջ եւ լուսանկարներում Ադելը չէ, գրում է Lenta.ru-ը:




























