Մոսկվայում փետրվարի 19-ին 88 տարեկանում վախճանվել է ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի նախկին անդամ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության վերջին նախագահ Վիտալի Վորոտնիկովը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», Վորոտնիկովը մահացել է ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո:
Վորոտնիկովի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Նա բացառիկ մարդ էր», -ասել է Զյուգանովը:
Վորոտնիկովը ծնվել է 1926 թ-ին: 80-ականներին նա գլխավորել է ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը եւ նախարարների խորհուրդը:




























