Այսօր` փետրվարի 20-ին, ժամը 19:15-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր նույն օրը առավոտյան  «Ղազախ- Սագուրամո» 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում` Գարդաբանի շրջանում գազամուղի 61-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիան:

«Գրուզյա-օնլայն»-ի տեղեկություններով, մատակարարող ընկերության աշխատակիցները սկսել են շինարարական աշխատանքները: Դեպքի վարյում է գտնվում Վրատանի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդր Խետագուրին:

Խետագուրին հայտնել է լրագրողներին, որ վթարը խնդիրներ չի առաջացել Վրաստանի եւ Հայաստանի գազամատակարարման հարցում: Ներկայումս Վրաստանում դադարեցվել է միայն Գարդաբանի ՋԷԿ-ի մեկ էներգաբլոկի աշխատանքերը, իսկ Հայաստանը գազ է ստանում պահեստից:

Նախարարը նշել է, որ վթարի չեզոքացման համար կպահանջվի եւս մեկ օր, որից հետո Հայաստան գազամատակարարումը կվերականգնվի: