«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին եւ հնչող փոխադարձ սպառնալիքներին։

«Ռուսական կողմի սխալը վերջին 15-20 տարվա մեջ այն է եղել, որ Արցախյան հակամարտության համատեքստում բաց տեքստով չեն ասել՝ հայ ժողովուրդ, եթե դուք այս հինգ շրջանների զիջմանը չգնաք և չիրականացնեք խաղաղության պլան, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայկական, ապա լինելու է պատերազմ և դուք զրկվելու եք բոլորից՝ համ հինգ շրջաններից, համ Լեռնային Ղարաբաղից։ Այս խոսակցությունը վարել են իրենք օրինակ Սերժ Սարգսյանի հետ, Արտաքին գործերի նախարարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում, անդադար այսպես տարբեր անուններով այս խոսակցությունը վարվել է, բայց հրապարակային հայ ժողովրդին չի ասվել։ Ռուսական կողմի սխալը հենց նա է, որ հայ ժողովրդին չի ասվել, որ ժողովուրդ ջան, ձեզ սա է սպասվում, ձեր իշխանությունները ձեզ խաբում են։ Սրա մասին խոսակցություն չի եղել, ընդհակառակը, մենք այստեղ պրոպագանդա ենք ունեցել, որ մենք ԵԱՏՄ ենք անդամագրվում, որովհետև դրա արդյունքում Ղարաբաղը պահելու ենք, որը եղել է լկտի սուտ։ Որ Ազգային ժողովում մենք ԵԱՏՄ-ին դեմ էինք խոսում, դեմ քվեարկեցինք յոթ պատգամավորով, մենք ասում էինք՝ անվտանգության համար ենք արել։

Աայս խաբեությունը բերեց 2018 թվականի հեղափոխության, տանկ առնողները գնացին, որ տանկ էին առնում, հարկը չէին վճարում, բայց տանկ էին առնում, այդպես, այդ փուչիկը տրաքեց, թռավ օդը, եղավ 2020 թվականի պատերազմը։ Մենք հանգեցինք այդ ջախջախիչ հետևանքներին։

 

Նիկոլ Փաշինյանը հիմա խոսում է նրա մասին, որ պատերազմ է լինելու, մենք ասում ենք՝ ընտրվես էլ պատերազմ է լինելու, բայց որ չընտրվես, շանս կա, որ չլինի պատերազմ, բայց որ ընտրվի, հաստատ լինելու է պատերազմ՝ տնտեսական պատերազմ, սովորական պատերազմ, կոնվենցիոնալ պատերազմ, սրա մասին անդադար գոռում է, բայց ի՞նչ է կարևորը, 2019 թվականին մեզ խաբել են, չեն ասել ճիշտը, 2020 թվականին եղել է պատերազմ։

Մեր օրերում արձանագրվել է, որ մեզ խաբել են, անդադար խաբել են, տարբեր տեքստեր են դրել, 2025 թվականին եկան ամբիոնից ասեցին՝ հա եղել է խաղաղության պլան, մենք մերժել ենք, ձեզ տարել ենք պատերազմի։ Այսօրվա գործող իշխանությունը դա է, և բոլորս արդեն գիտենք իրականությունը։

Հիմա Ռուսաստանը ոչ թե մեզ սպառնում է, այլ մեզ ճիշտը ուղղակի ասում են՝ դուք որոշեք՝ ուզում եք 187 դոլարանոց գազ, ուրեմն այսպես պետք է շարունակեք համագործակցել մեզ հետ, իսկ եթե որոշել եք դառնալ մեր թշնամին, գազը դառնալու է 600 դոլար։ Այսինքն ռուսների այն ժամանակվա սխալի արդյունքում, այսօր ժողովրդի մի մեծ հատված դարձել է ռուսատյաց, և այդ ռուսատյացությունը Նիկոլ Փաշինյանը ուզում է կապիտալիզացնի, ձայն դարձնի, ընտրություններում դրանով վերընտրվի, վերարտադրվի, որը կապ չունի մեզ Եվրոպա տանելու, արևմուտք տանելու, ՆԱՏՕ-յի, չգիտեմ ինչի հետ։

Բայց դրա արդյունքում մենք ենք տուժվում, հասկանու՞մ եք, մենք որ դառնում ենք որևէ գերտերությունը ատող երկիր, և դա այսօր Հայաստանն է դարձել, այսօր Հայաստանը Փաշինյանը դարձնում է այդ ձևի երկիր։ Մենք, որպես սովորական ժողովուրդ, մենք ենք տուժելու։

Հիմա հասկանում եք, իշխանությունները ուզում են հետևողական այնպես անել, որ մեր գազը դառնա 600 դոլար։ Մարդիկ պիտի իմանան, որ սպառնալիքը, զգուշացումը, կանխատեսումը իրարից կարողանան տարբերակել, հասկանան՝ ով ում է սպառնում»։