Նյույորքյան Double Seven  ակումբում  փետրվարի 19-ին Մոնակոյի արաքայազն Պիեռ Կազիրագին ծեծի է ենթարկվել:

Արքայադուստր Կարոլինայի 24-ամյա որդու  եւ հոլիվուդյան աստղ Գրեկս Քելիի թոռան դեմքն ուղղակի արյունլվա են արել:

Ինչպես հողորդում է NEWSru.co.il-ը, երեկոյի ընթացքում արքայազնը մոտեցել է այն սեղանին, որի շուրջը նստած է եղել գործարար Ադամ Հոքը` մոդելային արտաքին ունեցող աղջիկների հետ, եւ վիրավորել է նրան:  Այդ ընթացքում արքայազնը մի կում է արել Հոքի սեղանի 500 դոլարանոց Grey Goose-ի շշից:  Նա նաեւ վիրավորել է ակումբի տնօրինությանը եւ մոդելներին` ռուսաստանցիներ Նատաշա Պոլիին եւ Վալենտինա Զելյաեւային:

Ադամ Հոքն էլ ավելի հարմար բան չի գտել, քան արքայազնի դեմքին հարվածելը: Ականատեսները նշում են, որ նրա դեմքն արյունլվա է եղել:

Միջադեպի մասնակիցները փետրվարի 20-ին հրավիրվել են ցուցմունք տալու: